Անկարան պետք է կատարի եւս 5 պայման ԵՄ հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար

Անկարան պետք է կատարի եւս 5 պայման ԵՄ հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար

Եվրահանձնաժողովը երաշխավորել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկումը վերջինիս կողմից եւս 5 պարտադիր պայման կատարելու դեպքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եվրահանձնաժողովն այսօր երաշխավորել է վիզաների չեղարկումը Թուրքիայի քաղաքացիների կարճատեւ այցելությունների համար վիզաների գծով Անկարայի կողմից ԵՄ-Թուրքիա գործողությունների պլանի մնացած պայմանների լրիվությամբ իրականացվելու պայմանով», -ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ` չբացահայտելով պահանջվող պայմանների բովանդակությունը:

Ինչպես իր հերթին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանս Տիմմերմանսը, Անկարան պետք է դեռ 5 պայման կատարի ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու համար:

Թուրքիայի հետ վիզաների չեղարկման մասին գործնական որոշումը Եվրահանձնաժողովի հանձնարարկանների հիման վրա պետք է ընդունի Եվրամիության խորհուրդը:

Ըստ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության ` Թուրքիայի քաղաքացիները կարող են Եվրոպա կարճատեւ ճանապարհորդություն կատարել արդեն այս տարվա հունիսի վերջից: Սակայն, այդ միջոցը չի տարածվում նրանց վրա, որոնք պատրաստվում են աշխատանքի տեղավորվել, կամ ծրագրում են ԵՄ ցանկացած երկրում մնալ 3 ամսից ավելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում