Թուրքիայի «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը դատապարտել է Գարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը

Թուրքիայի «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը դատապարտել է Գարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը

Թուրքիայի հայերի կողմից ստեղծված «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը խստորեն դատապարտել է երկրի իշխանությունների կողմից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) մի շարք անդամ պատգամավորներին և մասնավորապես հայ պատգամավոր Գարո Փայլանին թիրախավորման նոր դրսևորումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Գարոն և մյուս պատգամավորները միայնակ չեն:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (խմբ.-Թուրքիայի իշխող կուսակցությունն է), անհանգստանալով ժողովուրդների համատեղ պայքարից և գործունեությունից, այս անգամ ԺԴԿ-ից թիրախավորել է մի հայի` Գարո Փայլանին: Քուրդ ժողովրդին և նրանց պայքարը մշտապես մեկուսացնել ցանկացող ԱԶԿ-ական իշխանությունը կրկին մեջլիսի է բերել այս քաղաքականությունը` ի ցույց դնելով իր խտրական և ռասիստ էությունը: Թող իմանան, որ Գարո Փայլանը և մյուս ԺԴԿ-ականները միայնակ չեն: Նրանք մեր ժողովրդից ընտրված ներկայացուցիչներն են: Նման քաղաքականությունը դատապարտված է անհաջողության»,- նշել են «Նոր Զարթոնք»-ի ներկայացուցիչները:

Նրանք հայտարարել են, որ դատապարտում են Գարոյի նկատմամբ իրականացված ծրագրավորված և գիտակցված հարձակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում