ՀՀ փոխվարչապետը ելույթ է ունեցել ԱԶԲ-ի կառավարիչ­­ների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին

ՀՀ փոխվարչապետը ելույթ է ունեցել ԱԶԲ-ի կառավարիչ­­ների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանկֆուրտ քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչ­­ների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին մասնակցելու նպատակո վ: Նիստի շրջանակում ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման ներկայիս իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և ակնկալվող արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Մակաոյի հետ: Կողմերը գոհունակությամբ են խոսել Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին և քննարկել հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում