Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կվերականգնի վիրավորված զինծառայողի տեսողությունը

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կվերականգնի վիրավորված զինծառայողի տեսողությունը

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աչքի վիրահատությունը: Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրությունում նաև նշված է. «Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:

Նշենք, որ վիրավորի մյուս` աջ աչքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում