Հինգ տարի առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները «ստորագրել են» միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման առաջարկի տակ. Լավրով

Հինգ տարի առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները «ստորագրել են» միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման առաջարկի տակ. Լավրով

Մոսկվան գլխավոր խնդիր է համարում ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ցանկացած խախտման կանխումը՝ գործուն մեխանիզմների գործադրմամբ: Այս մասին ՌԻԱ նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, և Հայաստանի, և Ադրբեջանի նախագահն «արտահայտվել են միջադեպերի հետաքննման  մեխանիզմների  ստեղծման և վստահության ամրապնդման օգտին»: Ավելին, նրանք ԵԱՀԿ-ին հանձնարարել են զբաղվել  դրանով  և  ԵԱՀԿ ներկայացուցիչները համապատասխան  նախագիծ առաջ  քաշեցին՝ տարաբնույթ տարբերակներով: Բայց ըստ Լավրովի, ցավոք, 2012-ին այդ փուլից գործն առաջ չգնաց. 

«Բայց այսօր մենք ուզում ենք, որ կողմերը վերադառնան դրան, ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն դրսևորել, և մենք խրախոսում ենք այդ ցանկությունը»,-ընդգծել է Լավրովը և հավելել. «Իհարկե, այսօր ամենակարևորը նոր զոհերից խուսափելն է և հրադադարի ցանկացած խախտման կանխումը՝ գործուն միջոցների և մեխանիզմների գործադրմամբ: Սրա տակ դեռևս հինգ տարի առաջ էին ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները, երբ նրանց հանդիպման էր բերել ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը»: 

Լավրովն ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկումն այսօր ավելի քան ակտուալ է, ուստի կփորձեն կենտրոնացնել ուշադրությունը սրա վրա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում