Կան հայտնի գաղափարներ, որոնք բարդ, բայց այնուհանդերձ հնարավոր է ամրագրել փաստաթղթերում. Լավրով

Կան հայտնի գաղափարներ, որոնք  բարդ, բայց այնուհանդերձ հնարավոր է ամրագրել փաստաթղթերում. Լավրով

ԼՂ հակամարտության խնդրում  չպետք է մոռանալ քաղաքական գործընթացի մասին: ՌԻԱ նովոստիին տված հարցազրույցում նման միտք է հնչեցրել  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հավանաբար կրքերը պետք է «սառեն», դա հասկանալի է: Բայց քաղաքական գործընթացին և կարգավորմանն այլընտրանք չկա: Կան հայտնի գաղափարներ, որոնք կողմերի միջև քննարկվել են: Համոզված եմ, որ դրանք բարդ, բայց այնուհանդերձ հնարավոր է ամրագրել փաստաթղթերում, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար»,-հայտարարել է Լավրովը:

Հարցին՝ ծրագրվո՞ւմ է առաջիկա ժամանակներում որևէ նոր հանդիպում, ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է. «Պլանավորում ենք, որովհետև գործը բարձր ուշադրություն է պահանջում: Շուտով, կարծում եմ, կհամաձայնեցնենք մոտակա շփումը»:

Հակադարձմանը՝ դա կլինի եռակողմ, թե՞ երկկողմ շփում,  Լավրովը նշել է. «Բնականաբար, համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Այս աշխատանքը նման կոլեկտիվ ֆորմատ է պահանջում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում