Associated Press-ը հաղորդել է Հալեպում հրադադարի հարցով ՌԴ և ԱՄՆ համաձայնության մասին

Associated Press-ը հաղորդել է Հալեպում հրադադարի հարցով ՌԴ և ԱՄՆ համաձայնության մասին

ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի հակամարտող կողմերի միջև Հալեպում զինադադարի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`Ինտերֆաքսը գրում է, որ այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը` հղում անելով ամերիկյան պաշտոնական անձանց, ում անունները չի հրապարակում:

Գործակալությունը շեշտում է, որ Հալեպում մարտերը շարունակվում են: AP-ն տեղեկացնում է, որ պաշտոնական համաձայնության մասին պետք է հայտարարվեր մայիսի 4-ի երեկոյան, սակայն փաստացի որոշումն ուժի մեջ է մտել նույն օրն ավելի վաղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում