«Ժամանակ». ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները անակնկալ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

«Ժամանակ». ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները անակնկալ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

««Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ կեսօրին, ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, անակնկալ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ խուզարկություն կատարելու։ Ըստ որում՝ ՔԿՀ աշխատակիցներին չեն թույլատրել մասնակցել խուզարկությանը։ Արդյունքում կալանավորվածները սկսել են բունտ անել, խփել են դռներին, աղմկել, հագուստ հրկիզել՝ պահանջելով, որ ոչ մի դուռ չբացվի։ Բարձրացված աղմուկի հետևանքով ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները շտապ հեռացել են ՔԿՀ տարածքից, և չեն կարողացել իրականացնել իրենց աշխատանքը՝ խուզարկությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում