«Չորրորդ իշխանություն». Հերմինե Նաղդալյանի ամուսնու պարզաբանումն իր՝ աշխատանքի վայրում չլինելու վերաբերյալ

«Չորրորդ իշխանություն». Հերմինե Նաղդալյանի ամուսնու պարզաբանումն իր՝ աշխատանքի վայրում չլինելու վերաբերյալ

««ՉԻ»–ն երեկվա համարում գրել էր, որ Աժ՝ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանն իրեն դասել է արտոնյալների շարքին և չի հաճախում աշխատանքի։ Այս հրապարակումից հետո երեկ պարոն Բեգլարյանը զանգահարել էր խմբագրություն և տեղեկացրել, որ ինքը մարտի 28-ից ապրիլի 29-ը գտնվել է արձակուրդում։ Բացի այդ, պարոն Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ ուրիշ օրերին էլ ինքն աշխատասենյակում միշտ չի լինում, քանի որ իր վրա է դրված կառավարության աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման, կառավարության աշխատակազմի կողմից գբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները։ Եվ ինչպես ասաց պարոն Բեգլարյանը, ինքը անձամբ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է այդ աշխատանքները, լինում է կառավարության մասնաշենքերում, այնպես որ, չի կարող ողջ օրը աշխատասենյակում նստած մնալ»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում