«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանը Արցախին որպես օգնություն ընդամենը 590 հազար դրամ է փոխանցել

«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանը Արցախին որպես օգնություն ընդամենը 590 հազար դրամ է փոխանցել

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արցախին որպես օգնություն փոխանցել է 590 հազար դրամ:

«Մինչդեռ նրա դրամական միջոցները, ըստ իր հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 9 մլն 885 հազար դրամ: Անցած տարվա սկզբին նրա փոխառության գումարը կազմել է 26 հազար 881 դոլար, 21 հազար 827 եվրո, 29 մլն 75 հազար դրամ, որից 23 մլն 412 հազար դրամը վերադարձվել է:

2015 թվականի արդեն վերջին նախարարի փոխառության գումարները կազմել են 71 հազար 910 դոլար, 21 հազար 827 եվրո և 58 մլն 882 հազար դրամ: Իբրև եկամուտ նախարարը հայտարարագրել է նախարարական աշխատավարձը և փոխառություններից ստացված տոկոսավճարները՝ ավելի քան 3 մլն դրամ»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում