Ֆրանսիահայ համայնքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին

Ֆրանսիահայ համայնքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին

Ֆրանսիայի հայկական համայնքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նրա տեղեկացմամբ` 10-ից ավելի ֆրանսիահայ կազմակերպություններ հանդես են եկել Արցախին աջակցելու կոչերով, որոնց արձագանքել են շատ ֆրանսիահայեր և ֆրանսիացիներ:

«Ֆրանսիայի հայկական այդ կազմակերպությունների միջոցով նրանք իրենց ֆինանսական օժանդակությունն են բերել արցախահայությանը: Այսինքն` կարող ենք ասել, որ արցախահայությանն աջակցելու կոչին տեղի բնակչության շրջանում բավական ակտիվ արձագանք եղավ»,-ասաց Հովհաննես Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ դրանից բացի, բազմաթիվ ֆրանսիահայեր ուղղակիորեն իրենց օժանդակությունն են բերել Արցախին` փոխանցումներ կատարելով Արցախի Ֆինանսնաների նախարարության բացած հաշվեհամարին:

«Սրանք ուղղակի փոխանցումներն են, այսինքն` ֆրանսիահայ կազմակերպությունների միջոցով չեն անցնում: Ինչպես տեսնում եք, այս երկու տարբերակով էլ օժանդակությունն առկա է: Արցախին ֆինանսական օժանդակության տրամադրումը մինչև այսօր էլ ընթանում է, առաջիկա շաբաթներին էլ դեռ գործընթացը կշարունակվի»,-ասաց Հովհաննես Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում