ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունն Արմավիրի մարզում հակակարկտային կայանք է կիրառել

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունն Արմավիրի մարզում հակակարկտային կայանք է կիրառել

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 37 կայանքներից մայիսի 4-ին ժամը 22.09-ից մինչև ժամը 22.24-ը Արմավիրի մարզի Ակնալիճ, Արշալուս, Ծաղկալանջ, Նոր Կեսարիա և Վանանդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1981 կրակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դիտարկվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում