Կառավարությունը հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու օրինագծի վերաբերյալ կառավարական եզրակացությանը

Կառավարությունը հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու օրինագծի վերաբերյալ  կառավարական  եզրակացությանը

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,-նման եզրակացություն է տվել ՀՀ ԱԳՆ-ն, որը ներկայացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նշենք, որ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ երեկ  ՌԻԱ նովոստիի հետ զրույցում  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Մոսկվան խուճապի պատճառ չի տեսնում՝ կապված հայ խորհրդարանականների` Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության հետ, քանի որ Երևանը հայտարարել է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում