Սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը հետաձգվեց մինչև 2018-ի հուլիսի 1-ը

Սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը հետաձգվեց մինչև 2018-ի հուլիսի 1-ը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն, ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը կերկարաձգվի մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Նախատեսվում է հարկային օրենսդրության էական փոփոխություններն ավարտին հասցնել 2017թ.-ի վերջին, ինչից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում