ԼՂՀ օմբուդսմեն ընտրվեց Ռուբեն Մելիքյանը

ԼՂՀ օմբուդսմեն ընտրվեց  Ռուբեն Մելիքյանը

ԼՂՀ ազգային ժողովի լիագումար նիստում ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց  Ռուբեն Մելիքյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի օրենսդիր մարմնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նա իր խոսքում վստահեցրել է, որ իր  առաջնային գործունեությունը  լինելու  է միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:

 Ռուբեն Մելիքյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ներկայացրել է իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից վեց տարի ժամկետով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում