Հայկական ազգային կինոակադեմիան ՀՀ-ում պաշտոնապես կներկայացնի Asia Pacific Screen Academy-ին

Հայկական ազգային կինոակադեմիան ՀՀ-ում պաշտոնապես կներկայացնի Asia Pacific Screen Academy-ին

Հայկական ազգային կինոակադեմիան սկսում է իր համագործակցությունը միջազգային կինոակադեմիաների հետ: Համատեղ պայմանավորվածության արդյունքում այս տարվանից Հայկական ազգային կինոակադեմիան կհանդիսանա Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի (Asia Pacific Screen Academy) հիմնական գործընկերն ու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այս մասին տեղեկացրին Հայկական ազգային կինոակադեմիայից:

Ասիական խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի 10-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում:

Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայկական ֆիլմերի հայտերի ընդունելություն Ասիական խաղաօվկիանոսյան կինոակադեմիայի մրցանակաբշխությանը ներկայացնելու նպատակով՝ հետևյալ անվանակարգերի համար. լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Մանկական լիամետրաժ ֆիլմ, Վավերագրական լիամետրաժ ֆիլմ և Անիմացիոն լիամետրաժ ֆիլմ:

Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 15-ը՝ ք. Երևան Մոսկովյան 3 հասցեով՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գրասենյակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում