2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը

2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը

2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 39 դեպք, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11-ով: «Նախորդ տարի ինքնասպանության դեպքերն ավելի շատ Երևանում էին, Շիրակում, Արարատում: Այս տարի 2-ով նվազել է մայրաքաղաքում գրանցված ինքնասպանությունների թիվը, կեսից ավելի նվազում է նկատվում Շիրակում: Առաջին եռամսյակում Արարատի մարզում ընդհանրապես ինքնասպանության դեպք չի գրանցվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

2016 թվականի առաջին եռամսյակում հանրապետություն գրանցվել է ինքնասպանության փորձի 103 դեպք: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմար նվազել է 47-ով:

«Եթե նախորդ տարի ինքնասպանութան փորձ ունեցել ենք մինչև 18 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մոտ, ապա այս տարի չունենք: Ըստ վիճակագրության` ինքնասպանության փորձ կատարում են հիմնականում արական սեռի ներկայացուցիչները: Հիմնական դեպքերը բաժին են ընկնում 40-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին»,- հավելեց Հովհաննես Խանգելդյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում