Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել է Հայաստանին` Արցախի դրոշը ծածանելու համար

Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել է Հայաստանին` Արցախի դրոշը ծածանելու համար

Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է eurovoix.com կայքը:

Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիսը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան ներկայանում է գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: «Եվրատեսիլ-2016»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Հետևեք մեզ նաև Telegram-ում