AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի հետ հարաբերություններում ՀՀ-ն պետք է բարձրացնի ջավախահայերի խնդիրները

Ապրիլյան օրերին, երբ հայկական աշխարհի սիրտը բաբախում էր Արցախում, մեկ այլ հայկական օրրանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը բավարար ուշադրության չարժանացավ ոչ ՀՀ իշխանությունների և ոչ էլ հայ հասարակության կողմից: Խոսքն Ախալցխայում կայացած միջադեպի մասին է, երբ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայ կաթողիկե գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ՝ կրակ վառելու և լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց համագյուղացիների կողմից կառուցած և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր՝ հանդիպել են հարևան Վալե քաղաքից այստեղ ժամանած և խնջույքի սեղան բացած մի խումբ մարդկանց (հիմնականում՝ վրացիներ): Խնջույքի մասնակիցները եղել են ալկոհոլի ազդեցության ներքո և վեճի են բռնվել հայ երիտասարդների հետ, որոնք փորձել են բացատրել օրվա խորհուրդն ու վայրի նշանակությունը:

Փոքրիկ միջադեպից հետո վեճի մասնակիցները հասկացել են միմյանց, սակայն նույն օրը գիշերը վրացի ոստիկանները ոստիկանական բաժանմունք ենք տարել հայերին, նրանց նկատմամբ բռնություն կիրառել և նվաստատցուցիչ մեթոդների դիմել, վիրավորել հայ ազգին և Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազատ արձակվելուց հետո տուժածներից մեկը հայտ էր ներկայացրել իր նկատմամբ բռնություն կիրառելու և նվաստացնելու մեղադրանքով: Զավախահայությունն անընդունելի համարեց ազգային արժանապատնվության վիրավորումը և փոքրիկ հավաքներ կազմակերպեց` պահանջելով խնդրի արդար քննություն: Վախենալով Զավախքում իրավիճակի լարումից` Վրաստանի ներքին գործերի նախարարը փորձեց տեղում պարզել և լուծում առաջարկել, սակայն Զավախք կատարած նրա այցը զուտ ցուցադրական քայլ էր: Արդեն մայիս ամսին Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կտրականապես հերքվեց Ախալցխայի ոստիկանների կողմից բաժանմունք տարված հայերին ազգային կամ կրոնական հողի վրա ճնշումներ գործադրելու մասին տեղական մամուլի տարածած լուրը:

Այս իրավիճակում տրամաբանական էր Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքը, սակայն, երբեմն մեր արտաքին քաղաքականությունը զուրկ է տրամաբանական քայլերի բոլոր դրսևորումներից: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը շարունակում է հանդիպումներ և հեռախոսազրույցներ ունենալ Վրաստանի պաշտոնատար անձանց հետ՝ հարցին արդարացի լուծում տալու ակնկալիքով: Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, մայիսի 15-ին դեսպան Վարդանյանն այս խնդրով հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ, որի ժամանակ նահանգապետը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել հարցն ու հետևողականորեն ամեն ինչ անել խնդրի արդարացի լուծման համար: Նշվում է, որ սպասվում է նաև դեսպան Վարդանյանի այցը Զավախք:

Տարօրինակ է, որ շուտով կլրանա միադեպի մեկ ամիսը, սակայն ՀՀ դեսպանը դեռևս չի եղել Զավախքում և տեղում չի հավաստիացրել տեղի հայությանը, որ խնդրին արդարացի լուծում կտրվի: Սակայն այստեղ խնդիրն ամենևին էլ դեսպանի կամ դեսպանատան աշխատանքի մեջ չէ, այլ այն մոտեցման, որ ցուցաբերում է ՀՀ կառավարությունը Զավախքի նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ հայ-վրացական հարաբերություններում Զավախյան խնդիրը վերջին տեղում է գտնվում: Այո, կան հիմնավորումներ, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը մեզ համար առանցքային նշանակություն ունի, սակայն երբեմն հանուն դրա մենք անտեսում ենք հայկական Զավախքի շահերը: Վրացական կողմը մշտական մտավախություն ունի, որ Հայաստանի միջամտությունը ջավախյան հիմնախնդիրներին կարող է հանգեցնել անջատողական շարժման: Ապացուցելու համար, որ Հայաստանը նման մտադրություններ ամենևին էլ չունի, ընկնում է մեկ այլ ծայրահեղության գիրկը. բոլորովին անտեսում է տեղի հայ բնակչությանը: Զավախքը հայության ամենախոցելի օջախներից է, որտեղ հայերն ապրում սոցիալական չափազանց վատ պայմաններում, նրանց իրավունքները կարող են ամեն քայլափոխին ոտնահարվել, նրանք ամեն կերպ ջանում են ապացուցել Վրաստանին, որ անջատողականներ չեն: Եվ կրելով անջատողականի այդ խարանը` ջավախցին նվազագույն ուշադրության է արժանանում մայր հայրենիքի կողմից:

Ախալցխայում տեղի ունեցած միջադեպի նկատմամբ ՀՀ-ի վերաբերմունքը ասվածի ևս մեկ վկայությունն է: Ժամանակն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգում ընգրկել նաև Զավախքի և այնտեղ ապրող հայ բնակչության թեման: Կարևոր է բացեիբաց խոսել այս թեմայով և ի վերջո վրացական իշխանություններին հասկացնել, որ չպետք է անջատողականների քողի ներքո տեղի բնակչությանը զրկել տարրական իրավունքներից, վիրավորել ազգային արժանապատվությունը և խտրական վերաբերմունք ցուցաբերել: Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանա-վրացական հարաբերությունների խորացման ֆոնին Հայաստանը ձգտում է հնարավորինս լավ հարաբերությունների մեջ լինել Վրաստանի հետ, սակայն երբեմն էլ հարկ է նաև պահանջատերի դիրքերից խոսել: Զավախքը Հայաստանի հյուսիսիային դարպասն է, որտեղ հայ բնակչության առկայությունը պաշտպանական պարեգոտ է ստեղծում ՀՀ-ի համար: Չնայած վերջին տարիներին Զավախքի հայաթափումը հսկայական չափերի է հասել, սակայն ժամանակն է պաշտպանելու նրանց շահերը, ովքեր դեռ մնացել են: Հայաթափված Զավախք նշանակում է, որ Հայաստանը բոլոր չորս սահմաններում կունենա իսլամադավան հարևաններ: Նշանակում է մշտական սպառնալիք ունենալ ոչ միայն արևմտյան և արևելյան սահմաններում, այլ նաև հյուսիսում: Այս ամենն, անշուշտ, ամենաանցանկալի սցենարն է, որը սակայն ժամանակի ընթացքում կյանքի է կոչվում: Կանխելու հետագա հայաթափումը` կարևոր է, որ ջավախցին զգա մայր հայրենիքի աջակցությունը, հակառակ դեպքում այն վերածվում է մեկուսացած մի կղզյակի, որից երես է թեքել մայր հայրենիքը և որին չի վստահում Վրաստանը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Լրահոս
Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Քննարկվել է Արթիկում շենքի քարաթափման արդյունքում բնակիչներին որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն Մխիթարյանի համար մրցաշրջանի ամենահիշարժան պահը ԵԼ գավաթը նվաճելն է. ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուների հարցերին Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է Դանիայի ֆինանսների նախարարը լուսանկարվել է Սերժ Թանկյանի հետ ու մասնակցել SOAD-ի համերգին Հայաստանն Իտալիայի և Ուզբեկստանի հետ դյուրացնում է տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցությունը Ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել մրցունակ ազգային տնտեսություն. Խոսրով Հարությունյան Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ Մեծ Բրիտանիան Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի Խոշոր զորամասերում նախատեսվում է «Թումո» կենտրոններ հիմնել. Վիգեն Սարգսյան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է տրամադրել Բնակչության թվի ավելացումը պատգամավորը հնարավոր է համարում տնտեսական բարեփոխումների և ներգաղթի միջոցով Նախարարը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan