AM | RU | EN
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Գառնիկ Հայրապետյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Գառնիկ Հայրապետյանը:

Ապրիլի 2-ին պատերազմի վերսկսման լուրն առնելուց` անմիջապես դիմեցի Ազատամարտիկների միություն` առաջնագիծ մեկնելու վճռականությամբ: Չսպասեցի, որ ինձ կանչեն, մանավանդ, երբ գիտեի, որ չեն կանչելու:

Մինչև ապրիլի 5-ը մնացի առաջնագծում, հետո ոտս սկսեց դավաճանել ինձ, ես հետ դարձա դիրքերից ու սկսեցի ուրիշ գործերով զբաղվել, միայն թե` օգուտ տամ Հայրենիքիս: Անկեղծ ասած` այն, ինչին ականատես եղա այս օրերին, մի քիչ անսպասելի էր ինձ համար: Մտածում էի, որ 18-20 տարեկան տղաները, հատկապես, որ ընկերներ են կորցրել, մի քիչ ընկճված կլինեն: Բայց նրանք իսկական արծիվ են, անկոտրուն ոգով, հաղթելու վճռականությամբ: Մեզ նման չէ, մեզնից առավել: Նրանց ոգևորելու փոխարեն` ես ոգևորվեցի: Իսկական հրաշք:

Մենակ ես չեմ գնացել, մարտական բազմաթիվ ընկերների եմ հանդիպել այնտեղ: Չնայած քաղաքում հաճախ ենք հանդիպում իրար, բայց առաջնագծում հանդիպելուց, կարծես, անցյալը վերադարձել էր, հիշողությունների գիրկն ընկանք: Խառը զգացողությունները պատել էին մեզ, զգացինք, որ պատերազմը անցյալ չի դարձել, մեր երեխաները մեր իսկ փորած խրամատներում մեր արյունով գծած սահմանն են պահում:

Պատերազմը մարդուց շատ բան է խլում, բայց փոխարենը տալիս է հպարտություն ու ընկերներ, մարտական, հարազատ ընկերներ: Զգացմունքներ կան, որ բառերով փոխանցել հնարավոր չէ, դա միայն ապրել է պետք: Ես ինձ նույնիսկ երջանիկ եմ զգում, որ ունեմ և՛ այդ հպարտությունը, և՛ այդ նվիրական ընկերությունը: Ու պատերազմական տարիներն էլ միշտ ժպիտով եմ հիշում: Ես չգիտեմ` կա՞ արդյոք աշխարհի երեսին ևս մի բանակ, որի զինվորները մարտից առաջ երգեն ու պարեն, ուռա-ներով մարտի նետվեն, հետո էլ` մի լավ քեֆ անեն: Մեր բանակն այդպիսինն է:

Իհարկե, պատերազմը շատ ցավոտ հարվածներ տվեց ինձ: Շատ ընկերներ, ոսկի տղաներ կորցրի, ու պիտի ասեմ, որ հենց ընկեր կորցնելն է պատերազմի ամենադժվար, ամենածանր փորձությունը: Դա այն կորուստն է, որը չի լրացվում: Այն վերքը, որը չի սպիանում: Բայց, զարմանալու բան է, ոգիդ ավելի է ամրանում, կրկնապատկում վրեժդ ու ցասումդ: Ու դու առաջ ես շարժվում նաև ընկերոջդ փոխարեն: Կռվում ու ապրում` նաև ընկերոջդ փոխարեն: Երևի այդ պատասխանատվության ծանրությունից է, որ մարտադաշտում առանց հումորի հնարավոր չէ ոչ գոյատևել, ոչ էլ, առավել ևս, հաղթել: Մենք սովորել ենք կյանքի ու մահվան սահմանագծում ապրել, արցունքն աչքերին դեռ չչորացած` ժպտալ, կորստի ցավից ավելի ուժեղանալ: Այդ տարիներին մեզ պահողը հումորն է եղել: Հիմա էլ` պատերազմի մասին խոսելիս, միայն ուրախ պահերն եմ հիշում:

Օգոստոս ամիսն էր, մենք էլ Կուբաթլուի գյուղերում էինք: Թիկունքից հեռու էինք, մեր ուտելիքն էլ վերջանում էր: Մտածեցինք` ինչ անել-ինչ անել, որոշեցինք` կողքի գյուղը հետախուզության գնալ: Կարգին գյուղ էր, բայց մեջը բնակիչ չկար: Գնացինք` տեսանք մեղվի փեթակները սիրուն-սիրուն շարված են: Խնձրիստան գյուղից մի տղա կար մեր ջոկատում` Ալյոշա անունով, ասացի` Ալյոշա, գյուղացի տղա ես, կարո՞ղ ես էս փեթակներից մեղր հանել: Ասաց` հա, իհարկե, ի՞նչ մի դժվար գործ է, որ չկարողանամ: Վերցրեց, բացեց փեթակը, ճանճերը հարձակվեցին մեզ վրա: Թե ինչ օրն էին մեզ գցել` չեմ կարող նկարագրել: Այնքան, որ երբ ուռած դեմքերով եկանք ջոկատի մոտ, հարազատ քեռիս ինձ չճանաչեց:

Կռվի դաշտում այնպիսի անհավատալի դեպքեր են եղել, որ նույնիսկ չես ուզում պատմել` մտածում ես` կարող է հանկարծ մարդկանց թվա, թե չափազանցնում ես: Բայց պատերազմի ժամանակ հրաշքն առավել իրական, առավել շոշափելի է դառնում: Քո արածներին, անգամ, դու չես հավատում:

1992 թ դեկտեմբեր ամիսն էր, ձյունառատ ձմեռ: Հերթափոխից առաջ ես քաղաք իջա, բայց մեր ջոկատի մեծ մասը Ֆինգայում էր մնացել: Հետախուզությունը պարզել էր, որ թուրքերը հարձակում են պատրաստում: Դիրքում մենք մի ԿԱՄԱԶ ունեինք: Շուշեցի Վիտոն` վարորդը, հետս կապվեց ու ասաց, որ մեքենան չի աշխատում, պահեստամաս է պետք: Այդ ժամանակ ես սպառազինության գծով տեղակալ էի, մտածելու բան չկար, պահեստամասը պիտի տանեի: Ստեփանակերտից Ֆինգա ամբողջ 35-40 կմ ճանապարհը մինչև ծնկներս ձյուն էր նստել: Եղած-չեղած վառելիքն էլ` 20 լիտր բենզին էր: Դրանով ոչ ՆԻՎԱ-յով կարող էի գնալ, ոչ էլ ՈՒԱԶ-ով: Մի հատ մոտոցիկլ կար` երկու ակով, բայց ես երբեք մոտոցիկլի ղեկին նստած չկայի: Աչքս չէր ուտում քշել: Երկար-բարակ մտածելուց հետո, երկու բաժակ օղի խմեցի, նստեցի ղեկին ու ճանապարհ ընկա: Չեմ հիշում, ոնց անցա ճանապարհը, կարևորը` պահեստամասը տեղ հասցրի, ԿԱՄԱԶ-ը նորոգեցինք:

Մի անգամ` էլի Կուբաթլուի գյուղերում էր, պիտի առաջ գնայինք: Օգոստոսի 22-ն էր` ծննդյանս օրը: Ճանապարհին մեզ պետք է ուղեկցորդ սպասեր, բայց նա չէր եկել: Մենք ԿԱՄԱԶ-ը քշեցինք` ուղիղ թուրքի գյուղ: Էս գյուղում ահագին թուրքեր կային, բայց մեզ տեսնելով` խուճապի մեջ ընկան: Մտանք, հասկացանք, որ թուրքի գյուղ ենք մտել, շրջվեցինք ու հետ դառանք: Էնքան էին իրենց կորցրել, որ մեր ԿԱՄԱԶ-ի ու հետախուզական զրահամեքենայի ուղղությամբ մի կրակոց էլ չարձակեցին:

Զարմանալու բան է, թուրքը մինչ օրս չի փոխվել: Ինչպես ասացի, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ էի մեկնել: Որպեսզի տղաները չհասկանան, որ վիրավոր եմ, ու մի ոտս էլ, այսպես ասած, «արհեստական» է, ապրիլի 5-ից հետո, հեռացա դիրքերից, սկսեցի մեքենայով ջուր տանել դիրքերը: Մի անգամ շփոթվեցի, մեքենան քշեցի ուղիղ թուրքի դիրքը: Պատմելուց, նույնիսկ ես չեմ ինքս ինձ հավատում, 8 թուրքից ոչ մեկի խելքը չկտրեց գնդացիրը գործի գցել, կամ գոնե մի նռնակ նետել դեպի ինձ: Հանգիտ շրջվել, հետ եմ եկել: Ինչպես ոչխար եղել են, նույն էլ մնացել են:

Իսկ մենք… մենք էլ ենք նույնը մնացել. Նույն գիժն ենք, երբ մեզ հետ փորձում են ուժի լեզվով խոսել: Նույն խենթն ենք, երբ Հայրենիքը վտանգի մեջ է: Նույն նվիրյալն ենք, երբ զոհաբերություն է պետք: Ոչինչ չի փոխվել: Այսօր ավելի զորեղ ենք, քան նախորդ պատերազմում էինք: Մեր որդիները տվել-անցել են մեզ: Կոմանդոսը զուր չի ասել` հաղթելը հայի գենի մեջ է:

Առաջնագծում ավելի հանգիստ ենք լինում, քան այստեղ` տանը: Հիմա էլ ուսապարկս պատրաստ` հրամանի եմ սպասում: Թե չզանգեն` ինքս կգնամ: Սա է արևի տակ ապրելու բանաձևը` պայքար, անվերջ պայքար: Մենք աշխարհի ամենախաղաղասեր ազգն ենք, դրա համար էլ իրավունք չունենք մեր սուրը պատյան դնել: Հայ զինվորի անկոտրուն ոգին, հավատն ու զենքը բազում փայլուն հաղթանակներ են կերտել ու դեռ էլի կկերտեն: Աներևակայելի հերոսներով` անհավանական հաղթանակներ:

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Փաստաբանը Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը ոչ թե իրավական, քաղաքական երևույթ է համարում Ահաբեկիչների եկամուտի առյուծի բաժինը գոյանում է թմրամիջոցների վաճառքից. Լավրով Գեղհովիտ գյուղում վերջին հրաժեշտ տվեցին Արցախում զոհված Անդրանիկ Մուսիկյանին Թուրքիայի իշխանությունները շարունակում են զտումներ իրականացնել երկրի զինված ուժերում Վիճակախաղի գումարի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կասկածյալը ձերբակալվել է Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ սարք են վնասազերծել Կոռուպցիոն սկանդալում ներգրավված ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին «Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով ՀՀ վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության դերը Վարչապետն Իտալիայի պատվավոր հյուպատոսի հետ քննարկել է Գյումրիի զարգացմանը ծրագրերը Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերին. Բորիս Ջանսոն Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի եկեղեցիների նախագահին Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ. Բակո Սահակյան Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ. Բակո Սահակյան Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում «Ելք» դաշինքն անցկացրեց իր առաջին համաժողովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցի տարբերությունը. Պեսկով Իտալիայում խոշոր ավտովթարի հետևանքով 16 մարդ է մահացել Պակիստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի Ուկրաինացի դիվանագետը նշել է Պորոշենկոյի և Թրամփի հանդիպման ժամկետը Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ Հարավային Կորեայում ձերբակալվել է մշակույթի նախարարը Թուրքիայի խորհրդարանում հաստատվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է ՔԿ-ն Երևանում սպանության դեպքի նոր մանրամասներ է հաղորդել ՀՀ դատական համակարգի պատվիրակությունը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ Ստեփանակերտում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Իրադրությունն առաջնագծում «Ժողովուրդ». Սնանկ ճանաչված «Էյր Արմենիայի» պարտատերերի թիվը գնալով ավելանում է «Ժողովուրդ». «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակները «168 ժամ». Էդմոն Մարուքյան. Ծառուկյանի դաշինքի հետ միավորման հարց «Ելք»-ում չի քննարկվել «Փաստ». ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը «Ժամանակ». Մենուա Հարությունյանը մեն-մենակ է մնացել իր երազանքների հետ «Հայկական ժամանակ». ՊԵԿ-ից մեկնաբանել են SAS սուպերմարկետների փակման փաստը «Փաստ». Խաչատուր Քոքոբելյանն իրենց դաշինքի առաջինի հորիզոնականը զիջել է Հրանտ Բագրատյանին «Ժամանակ». Մհեր Սեդրակյանը որոշել է իր փոխարեն խորհրդարան «գործուղել» որդուն «Հայկական ժամանակ». Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan