ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 120 պատգամավոր:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց: Նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Խորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ կառավարությունն առաջարկել է նիստն անցկացնել առանց ընդմիջման՝ մինչև օրակարգի սպառումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում