Եվրոպայից նախագահ Սարգսյանը կվերադառնա այն գաղափարով, որ ՀՀ-ի հետագա ուղղությունը պիտի կապված լինի Եվրոպայի հետ. ԵՄ դեսպան

Եվրոպայից նախագահ Սարգսյանը կվերադառնա այն գաղափարով, որ ՀՀ-ի հետագա ուղղությունը պիտի կապված լինի Եվրոպայի հետ. ԵՄ դեսպան

Հայաստանի կապերն եվրոպական քաղաքական ընտանիքների հետ շատ ամուր են: Այս մասին ՀՀԿ գրասենյակում հրավիրված Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելությանը նկատեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ հիշեցնելով, որ ԵԺԿ-ն ամենաուժեղ և խոշոր քաղաքական ընտանիքն է. Եվրոպական միության խորհրդի նախագահը և հանձնաժողովի ղեկավարն ԵԺԿ անդամներ են: Նա կարևորեց Հայաստանի իշխանությունների՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու գաղափարը:

«ԵԺԿ-ի վեց քաղաքական ուժերն եվրոպական ինքնության գործակալներն են: ԵԺԿ-ին հայկական քաղաքական ուժերի անդամակցումը  հնարավորություն կտա հայաստանյան քաղաքական կյանքն առավել մոտեցնել եվրոպականին: Այս կուսակցությունների անդամակցումը պայմանավորված է եվրոպական հիմնարար արժեքների նկատմամբ հարգանքով՝ գործունեություն հանուն խաղաղության, հանդուրժողականության և հաշտեցման, ուստի նախագահ Սարգսյանի մասնակցությունը Լյուքսենբուրգում կայանալիք ԵԺԿ-ին նվիրված տոնակատարությանը շատ կարևոր է: Նա կհանդիպի կարևոր դերակատարների և վստահ եմ, որ նրանք կհորդորեն շարունակել գործունեությունն ուղղված բարեփոխումներին և խաղաղությանը: Եվրոպայից նախագահ Սարգսյանը կվերադառնա լի այն գաղափարով, որ ՀՀ-ի հետագա ուղղությունը պիտի կապված լինի Եվրոպայի հետ՝ միտված մոդեռնիզացիային, բարեփոխումներին և կայունությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում