«Ժամանակ». Ոստիկանության 14 աշխատակից օրական չի կարող ուսումնասիրել մոտ 5000 ակտ

«Ժամանակ». Ոստիկանության 14 աշխատակից օրական չի կարող ուսումնասիրել մոտ 5000 ակտ

«Կարմիր գծերը, արագաչափերը ու տեսանկարահանող մյուս սարքերն իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ Երթևեկել Երևան քաղաքում կամ հանրապետության այլ տարածքներում և չտուգանվել՝ գրեթե անհնար է։ Ճանապարհային ոստիկանությունից խախտման վերաբերյալ ծանուցում վարորդին կարող է գալ անգամ այն պարագայում, երբ նա ոչ մի խախտում էլ չի կատարել: Այդպիսի դեպքի հանդիպել են ճանապարհային ոստիկանություն+կարմիր գծեր ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները։ Վարորդների իրավունքների խախտումներով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը համադրելով օրական կատարված խախտումների և դրանք ուսումնասիրողների թիվը՝ արձանագրում է, որ ոստիկանության 14 աշխատակից օրական չի կարող ուսումնասիրել մոտ 5000 ակտ։

Դա ֆիզիկապես անգամ հնարավոր չէ։ «14 հոգի են այդ համադրող-պարզողները, որոնք նույնիսկ աշխատում են հերթափոխով, արձակուրդ են գնում։ Եվ մենք եթե համադրում ենք այդ անձանց քանակը խախտումների քանակի հետ, ապա ստացվում է օրական մոտ 5000 խախտում, և հնարավոր չէ, որ 14 հոգին ճշտորեն համադրի դրանք», – ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե այդտեղից կարելի է հետևություն անել, թե որքան սխալ ու չհիմնավորված խախտումներ կարող են լինել։ Ի դեպ, մենք փորձեցինք նաև ոստիկանությունից պարզել, թե քանի աշխատակից ունեն, ովքեր ուսումնասիրում-համադրում են ճանապարհային խախտումները, սակայն մեր գրությունն այդպես էլ անպատասխան մնաց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում