«Հայկական ժամանակ». ՊԵԿ-ի համար 18 մլն դրամի գրասենյակային կահույք, ռադիո ու տեսահսկող համակարգ է գնվել

«Հայկական ժամանակ».  ՊԵԿ-ի համար 18 մլն դրամի գրասենյակային կահույք, ռադիո ու տեսահսկող համակարգ է գնվել

Այս ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը 18 մլն դրամի գրասենյակային կահույք, ռադիոկայաններ ու տեսահսկողության համակարգ է գնել։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում։ Գնումը ավանդույթի համաձայն, իրականացվել է «մեկ աղբյուրից» առանց մրցույթի, նախօրոք հայտնի վաճառողից։ Բայց սա սովորական է դարձել և այլևս չի էլ զարմացնում։ Այս ձեռքբերումը աննախադեպ է իր բնույթով։

«Նշված ապրանքները գնել է ֆինանսների նախարարությունը, բայց այն հատկացվելու է պետեկամուտների կոմիտեին։ Դժվար է գտնել մի օրինակ, երբ մի գերատեսչություն ապրանքներ է ձեռք բերում այլ գերատեսչության համար։ Որն է այս առատաձեռնության պատճառը։ Երբ ՊԵԿ-ը դուրս բերվեց ֆիննախարարության կազմից, Գագիկ Խաչատրյանը հավանաբար իր հետ ֆինանսների նախարարություն է տարել որոշակի գույք։ Ու հիմա ՊԵԿ-ի համալրվածությունը ապահովելու նպատակով իր գերատեսչության հաշվին նոր գույք է ձեռք բերում ՊԵԿ-ի համար։ Եվս մի մանրուք՝ եթե գրասենյակային կահույքի հարցում պարզություն կա, անհասկանալի է, թե ինչու են ՊԵԿ-ի համար ռադիոկայաններ գնում։ Որ ի՞նչ անեն»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում