AM | RU | EN
USD
EUR
RUB

Արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում. Ս. Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթող (ֆոտո)

Արարատյան Հայրապետական թեմի կողմից այսօր պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնվեցին Ս. Սարգսի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդես-մրցույթների գեղանկարչություն, կերպարվեստ, գրաֆիկա, կիրառական արվեստ, քանդակ անվանակարգերում   լավագույնը   ճանաչված 18 աշխատանքների հեղինակներին:

Նրանք ներկայացնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: 

Ստեղծագործական բուհերում  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնական թեմատիկ ցուցահանդես-մրցույթ կազմակերպվում է արդեն երկու տարի:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը, ով Նավասարդ Սրբազանի անունից հանձնեց մրցանակները, իր խոսքում նշեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի գլխավոր նպատակն է այս ցուցահանդես-մրցույթների միջոցով երիտասարդությանը ծանոթացնել Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին, տվյալ պարագայում՝  շեշտվում է  Սուրբ Սարգսի օրինակը՝  որպես քաջ ու հաղթող զինվորի, և Աստծո նկատմամբ ունեցած սիրո և հավատքի:

/disc/26-05-16/a5c61adb0e0e69149a1eddce878892f4.jpg

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հայկուհի Մինասյանը, ում աշխատանքը ևս լավագույնն է ճանաչվել,  մեզ հետ զրույցում նշեց, որ մի թեմայի շուրջ աշխատելու  հնարավորությունը  լայն մտածողության տեղիք է տալիս:

/disc/26-05-16/33c574d6896a92444bb27d0fd9a80bc6.jpg

Հայկուհու սիրած գույներն ոսկեգույն ու  ծիրանագույնն են, ասում է՝ հարուստ գույներ են. «Պատկերել եմ իմ պատկերացրած սերը, ինձ  համար  կարևոր է քրիստոնեությունն ու իմ հավատը, որը նույնպես կա իմ նկարում: Իմ ստեղծագործություններում  ջերմություն, սեր, երջանկություն կա, ես սեր եմ քարոզում և նկարներս դիտողներից յուրաքանչյուրն իր համար ջերմություն  գտնում է: Ես կարծում եմ, որ ցանկության դեպքում արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում»:

 

Լրահոս
Ֆիյոնի կնոջը հարցաքննելու են կեղծիքով աշխատանքի տեղավորվելու գործով. Le Parisien Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներ են ընթանում Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ավտոճանապարհը միակողմանի փակ է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման մեջ դեսպան Միլսը կարևորում է կրթական ծրագրերի դերը Գլադիատորական մարտերում՝ մաքսիմուսյան լուծումներ. Արշակ Արշակյան Բարսեղ Թումանյանը համերգային ծրագրով հանդես կգա օպերային բեմում ՉԺՀ դեսպանը հյուրընկալվել է ՀՀԿ կենտորնական շտաբում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Ֆրանսահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանի ներդրումային հնարավորություններով. Միլս Արտասահմանում գտնվող ՀՀ քաղացիների համար նախատեսվել է էլեկտրոնային եղանակով հաշվառում Արցախի Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը ԱՄՆ կառավարությունը ողջունում է խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներդրումը Լապշինի հարցով Հայաստանը տարբեր մակարդակներով դիմել է Բելառուսին. ՀՀ ԱԳՆ Քարոզարշավի շրջանակներում Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում էին ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը ներկայացնում են կոալիցիա կազմելու հավանական տարբերակները Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու մշակույթի նախարարը քննարկել են ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Վինձորի դղյակում ուժեղացվել են անվտանգության միջոցները Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Ձկան եւ ձկնամթերքի վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2017-ի սեպտեմբերի 1-ից Ըստ գտնվելու վայրի քվեարկությանը մասնակցելու տեղեկանք է ստացել 28 հազար քաղաքացի Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժեզրկվել են Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը. ՀՀ ԱԳ նախարար Հայաստանի եւ Ղրղզստանի տնտեսական արդյունքները խոսում են երկրների ճիշտ ընտրության մասին. Վալովայա Հայտնի է 2017 թվականի ընթացքում ավիափոխադրումների համար ամենամատչելի օրը Եթե չլիներ ԵԱՏՄ-ն, մեր երկրների տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատ կլինեին. Տատյանա Վալովայա ՀՀ ԱԻՆ և ԱՄՆ համագործակցության շնորհիվ վերազինվում են մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման գործում ԱՄՆ կարևոր դերը. Նալբանդյան Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կտեղադրվի լուսացուցային օբյեկտ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առաջարկում է վերացնել 12-ամյա կրթական համակարգը Հայաստանի ընտրությունների հանդեպ աննախադեպ միջազգային հետաքրքրություն կա. Արմեն Աշոտյան «Ծառուկյան» դաշինքն ամփոփեց նախընտրական քարոզարշավը Դիարբեքիրի ութ գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել Վարդենյաց լեռնանցքը բացվել է Ֆրանսիացիների երրորդ մասը վստահ է, որ Մակրոնը հաջողություն կունենա նախագահի պաշտոնում Բելառուսում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan