Ադրբեջանը 15-20 մլրդ մանաթ վարկի կարիք ունի. փորձագետ

Ադրբեջանը 15-20 մլրդ մանաթ վարկի կարիք ունի. փորձագետ

Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ին հայտնել է Ադրբեջանի ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:

«15-20 մլրդ մանաթ գտնելն այնքան էլ դժվար գործ չէ: Սակայն, գլխավոր խնդիրը ռեալ հատվածում դրա ճիշտ տեղադրումն է: Դրա 80-90 տոկոսը պետք է արդյունավետ ուղղվի իրական հատված: Ադրբեջանի, հատկապես, գյուղատնտեսության, առեւտրի, զբոսաշրջության եւ ծառայությունների հատվածները վարկավորման խիստ կարիք ունեն», -ասել է փորձագետը` նշելով, որ ինչքան բարձր է երկրի ռեալ հատվածի վարկավորման ծավալը, այնքան երկրի տնտեսությունը զարգացած է:

Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում