Ոստիկանության համակարգում աշխատելու հնարավորություններն ընդլայնվում են

Ոստիկանության համակարգում աշխատելու հնարավորություններն ընդլայնվում են

Գործադիրը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ:

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության նիստում նշեց, որ օրինագծով նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին: «Նախագծով հանվում է նաև ավագ, գլխավոր և բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Եղիազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում