Վրաստանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը

Վրաստանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կգլխավորի այն պատվիրակությունը, որը հուլիսի սկզբին մեկնելու է Վարշավա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտարարել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմեռլիշվիլին:

Ավելի վաղ պետության ղեկավարը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, մասնավորապես, կքննարկեն Վարշավայի գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

«Վրաստանի պատվիրակության ղեկավարը կլինի նախագահը: Գագաթնաժողովից առաջ անպայման կկայանա Անվտանգության խորհրդի նիստ, քանի որ հենց Անվտանգության խորհրդի ձեւաչափով է նախատեսված նման հարցերի քննարկումը: Դրա նախապատրաստումն արդեն ընթանում է»,- հայտարարել է Իմեռլիշվիլին:

Վրաստանը Վարշավայի գագաթնաժողովից ակնկալում է երկրի պաշտպանունակության ամրապնդում եւ զեկույց ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերություններում նոր դրական ասպեկտների մասին: Ըստ որում գագաթնաժողովում չի լուծվելու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում