Turkish Airlines-ի ինքնաթիռը պայթյունի վտանգի հետևանքով չպլանավորված վայրէջք է կատարել Բելգրադի օդանակավակայանում

Turkish Airlines-ի ինքնաթիռը պայթյունի վտանգի հետևանքով չպլանավորված վայրէջք է կատարել Բելգրադի օդանակավակայանում

Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Բելգրադի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելգրադի օդանավակայանի մամուլի խոսնակ Նիկոլա Տեսլան:

Սերբական լրատվամիջոցները հաղորդել են, որ չպլանավորված վայրէջքը պայմանավորված է եղել ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայություն ստուգելու հանգամանքով:

«Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը օրվա առաջին կեսին չպլանավորված վայրէջք է կատարել Բելգրադում: Այլ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- հայտարարել է Բելգրադի օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Սերբիայում ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալ դեպքի վերաբերյալ: Նշվում է, որ ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել այն պահին, երբ հայտնաբերվել է հայտնի չէ, թե ում պատկանող բջջային հեռախոս: Ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայությունը ստուգել են Սերբիայի ներքին գործերի նախարարության հակադիվերսիոն վարչության մասնագետները: Հաղորդվում է, որ ինքնաթիռի 300 ուղևորները և անձնակազմի 15 անդամներն էվակուացվել են, սակայն ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, որից հետո չվերթը շարունակվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում