Ծանր վիրավորված Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

Ծանր վիրավորված Արման Լազգիյանը  բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:

Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում