ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է «Կոբալտ-2016»-ում աչքի ընկած ծառայողներին (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է «Կոբալտ-2016»-ում աչքի ընկած ծառայողներին (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։

Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, մասնակցել է վարժարանի սաների վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել է շրջանավարտներին և ծնողներին։

Պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ավարտվել է Արմավիրի ուսումնական բրիգադում, որտեղ ծանոթացել է իրականացվող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկա ուսումնական ծրագրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում