ԱՄՆ դեսպանը բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Սավիչենկոյի ներման հետ կապված

ԱՄՆ դեսպանը բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Սավիչենկոյի ներման հետ կապված

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը՝ Դոնբասում ռուս լրագրողների սպանության համար Ռուսաստանում դատապարտված, իսկ ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստացած զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Դոնբասում համառուսական պետական հեռուստատեսության և ռադիոընկերության լրագրողների սպանության համար Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին:

ԱՄՆ-ն, Գերմանիան ու Ֆրանսիան դա կարևոր քայլ են անվանել՝ Ուկրաինայում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում