ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահը ներկայացրել է իր վերջին շաբաթվա հանդիպումները և միջազգային գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ներկայացրել է նաև անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում