Թուրքիայում առավոտյան մի բան են հայտարարում, օրվա երկրորդ կեսին ճիշտ հակառակ քայլերն անում. Զախարովա (տեսանյութ)

Թուրքիայում առավոտյան մի բան են հայտարարում, օրվա երկրորդ կեսին ճիշտ հակառակ քայլերն անում. Զախարովա  (տեսանյութ)

Ռուսաստանն  իրավիճակի մասին դատողություններ է անում ելնելով ոչ թե հայտարարություններից, այլ գործից: Այս մասին հրավիրված ճեպազրույցին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ  հարաբերությունների կարգավորման համար երկխոսության ճանապարհները բաց են թողելու:

«Հայտարարությունները,  իհարկե,  կարևոր են, և յուրաքանչյուր դրական հայտարարություն մեր  կողմից ֆիքսվում է: Բայց խնդիրն այն է, որ դրանք պետք է հաստատվեն կոնկրետ գործերով: Չի կարելի առավոտյան հայտարարել հարաբերությունները բարելավելու ցանկության  մասին, օրվա երկրորդ կեսին ճիշտ հակառակ քայլեր անել: Բոլորը հասուն մարդիկ են և գիտեն, թե ինչ ասել է միջազգային հարաբերություններ, ինչպես են կառուցվում  միջպետական հարաբերությունները, ըստ այդմ՝ բոլորը շատ լավ գիտեն, թե որն էր պատճառը երկկողմ հարաբերությունների կտրուկ վատացման: Մենք դրսևորել ենք ճկունություն, նույնիսկ՝ համբերություն, փորձել ենք հասկանալ  Թուրքիայի հետաքրքրությունները, թեպետ շատ բաներում դրանք չէին համընկնում ռուսական մոտցումներին: Բայց կան բաներ, որոնք չի կարելի անտեսել, ինչը տեղի ունեցավ 2015-ի նոյեմբերի 24-ին: Մենք մեկ անգամ չէ, որ գնահատականներում ասել ենք, թե ինչ է տեղի ունեցել և  ինչը կարող է հանգեցնել հարաբերությունների նորմալացման: Մեր դիրքորոշումը չի փոխվել. դատելու ենք գործերից ելնելով»,-ընդգծել է Զախարովան:

Համապատասխան հատվածը 24:00-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում