«Ժողովուրդ». Առաջիկայում ևս մեկ կուսակցություն կհիմնադրվի, որը սակայն կլինի մարզային կուսակցություն

«Ժողովուրդ». Առաջիկայում ևս մեկ կուսակցություն կհիմնադրվի, որը սակայն կլինի մարզային կուսակցություն

«90-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին Հայաստանում նոր կուսակցությունները ստեղծվում էին մեծ կուսակցությունների տրոհման արդյունքում։ Հետո օլիգարխները կամ մեծահարուստ պաշտոնյաները սկսեցին կուսակցություններ ստեղծել։ Միայն վերջին մեկ տարում ԲՀԿ-ի տրոհման արդյունքում 1 կուսակցություն արդեն ստեղծվել է, 2-ն էլ առաջիկայում կստեղծվեն։ Այժմ էլ նոր կուսակցությունը ստեղծելու «մենաշնորհը» սկսել է անցնել քաղաքացիական ակտիվիստների խմբերին։

Առաջիկայում ևս մեկը կհիմնադրվի, որը սակայն կլինի մարզային կուսակցություն։ Հուլիսի 1-ին Գյումրիում տեղի կունենա «Գաղափարակից լիբերալների ալյանս» կամ նույնն է, թե ԳԱԼԱ հեռուստաընկերության կուսակցության հիմնադիր համագումարը։ Այն գիտակցումը, որ Հայաստանի քաղաքական կյանքում սերնդափոխությունն անխուսափելի է, շատ մարդկանց մոտ ազնիվ մղումներ է առաջացրել՝ փորձել իրենց ուժերը քաղաքական դաշտում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում