Երկար տարիներ ի վեր առաջին անգամ կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը. Ստոլտենբերգ

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը. Ստոլտենբերգ

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ 2016 թվականին կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Financial Times թերթին տված հարցազրույցում:

«2016 թվականի համար կանխատեսումների համաձայն, որոնք հիմնված են ՆԱՏՕ-ի անդամ պետություններից ստացված տվյալների վրա, ընթացիկ տարին կդառնա առաջինը, երբ Եվրոպայում դաշնակիցների պաշտպանական ծախսերը կաճեն երկար տարիներ ի վեր առաջին անգամ»,- մայիսի 31-ին Ստոլտենբերգի խոսքը մեջբերել Է հրատարակությունը:

«Մենք բախվում են անորոշության, ավելի մեծ թվով սպառնալիքների ու անվտանգության խնդիրների, քան նախորդ ամբողջ սերունդը, մեզ անհրաժեշտ Է ամրապնդել միասնությունը, հզորությունն ու կայունությունը»,- նշել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում