ԱՄՆ-ը զրկվել է աշխարհի ամենամրցունակ տնտեսության կարգավիճակից

ԱՄՆ-ը զրկվել է աշխարհի ամենամրցունակ տնտեսության կարգավիճակից

ԱՄՆ-ի տնտեսությունը զրկվել է ամենամրցունակի կոչումից՝ Շվեյցարիայի կառավարման ինստիտուտի (IMD) կողմից կազմվող մրցունակության ամենամյա վարկանիշում առաջին տեղից իջնելով երրորդ հորիզոնական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եռամյա առաջատարությունից հետո ԱՄՆ-ը այդ կոչումը զիջել է Հոնկոնգին, երկրորդ տեղում հայտնվել է Շվեյցարիան: Սինգապուրը, որն ավելի վաղ զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, կորցրել է մեկ դիրք: Տասնյակում տեղ են գտել նաեւ Շվեդիան, Դանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները եւ Կանադան:

Ռուսաստանը տարվա ընթացքում վարկանիշում բարձրացել է մեկ դիրքով եւ գրավել 44-րդ տեղը: Վարկանիշում նրա հարեւաններն են Սլովենիան (43-րդ տեղ) եւ Մեքսիկան (45-րդ տեղ): Ուկրաինային նույնպես հաջողվել է փոքր ինչ բարելավել իր դիրքերը՝ 60-րդ տեղից բարձրանալով 59-րդ տեղ: Ընդ որում Ղազախստանը կորցրել է միանգամից 13 դիրք՝ հայտնվելով 47-րդ տեղում:

Չինաստանը 22-րդ հորիզոնականից իջել է 25-րդ տեղ: Վարկանիշը եզրափակել է Վենեսուելան, որը գրավել է 61-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում