Թուրքիայի մեջլիսում Գերմանիայում ցեղասպանության բանաձևի քննարկումը դատապարտող հայտարարություն են ստորագրել. քրդերը չեն միացել

Թուրքիայի մեջլիսում Գերմանիայում ցեղասպանության բանաձևի քննարկումը դատապարտող հայտարարություն են ստորագրել. քրդերը չեն միացել

ուրքիայի մեջլիսի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելն և հունիսի 2-ին նախատեսված քննարկումը դատապարտող հայտարարության են հրապարակել: Հայտարարության տակ ստորագրել են կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ու ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) անդամները: Հայտարարությանը չի միացել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):

Հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք 1915 թվականի դեպքերի վերաբերյալ պատմական փաստերը նենգափոխող և ոչ իրավական բանաձևը: Այս բանաձևը մեր օրերում նշյալ իրադարձությունները քաղաքականացնելու և շահարկելու օրինակներից ամենավատն է: Ցեղասպանությունը քաղաքական պատճառներով շահարկվող հասկացություն չէ, այն միջազգային իրավունքի տեսանկյունից պարզ և հստակ նկարագրված հանցանք է»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ բունդեսթագը ներկայացվում է նաև Գերմանիայում բնակվող 100 հազարավոր թուրքերին`ավելացվելով, որ այս նախաձեռնությունը անջրպետ է առաջացնելու թուրքերի և գերմանացիների միջև, փոխանցում է  Ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին տեղի ունենալիք նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի օրակարգ բերելը առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում