Սի Ցզինպինը խնդիր է դրել Չինաստանը դարձնել գիտատեխնիկական առաջատար տերություն

Սի Ցզինպինը խնդիր է դրել Չինաստանը դարձնել գիտատեխնիկական առաջատար տերություն

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը նպատակ Է առաջադրել այս դարի կեսերին Չինաստանն առաջատար տերության վերածել գիտության եւ տեխնիկայի բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Պեկինում Չինաստանի գիտությունների ակադեմիայի եւ Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի երկամյա խորհրդաժողովում:

«Չինաստանը պետք Է մինչեւ 2020 թվականը դառնա առավել ինովացիոն երկրներից մեկը եւ մինչեւ 2030 թվականն առաջատար դիրքեր զբաղեցնի նորաստեղծությունների բնագավառում, որպեսզի մինչեւ ՉԺՀ-ի հռչակման հարյուրամյակը հասնի գիտության եւ տեխնիկայի բնագավառում համաշխարհային առաջատար տերության վերածվելու նպատակին»,- ասել Է Սի Ցզինպինը:

«Ուժեղ երկիր դառնալու, մարդկանց կյանքը բարելավելու համար Չինաստանին անպայման գիտական եւ տեխնոլոգիական մեծ ներուժ Է հաարկավոր»,- ընդգծել Է ՉԺՀ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում