Բեռլինում մեկնարկել է ԵԱՀԿ-ի՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված խորհրդաժողովը

Բեռլինում մեկնարկել է ԵԱՀԿ-ի՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված խորհրդաժողովը

Բեռլինում մայիսի 31-ին սկսվել Է Եվրակազմակերպության՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը, միջոցառման մասնակիցները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխման եղանակները: Գերմանիան 2016 թվականին նախագահում Է Եվրակազմակերպությունում, տեղեկացնում Է «Արմենպրե ս»-ը:

Համաժողովը կոչվում Է «Բռնության, ծայրահեղականության եւ արմատականացման կանխումն ու հակազդումը, որոնք հանգեցնում են ահաբեկչության», դրան մասնակցում են գրեթե 350 փորձագետներ ԵԱՀԿ-ի մասնակից երկրների պետական քարտուղարների, փոխնախարարների եւ հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով:

«Ահաբեկչության կանխումը վճռորոշ գործոն Է դառնում այդ պայքարում»,- հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ բացելով նիստը: Ուշադրության կենտրոնում են փորձի փոխանակումն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, ահաբեկչական գործունեության մեջ կանանց եւ դեռահասների ներքաշվածության հիմնախնդիրը, նախկին ահաբեկիչների համաներման եւ ռեաբիլիտացիայի հարցը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում