Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի շահերի հաշվառմամբ. Տիգրան Սարգսյան

Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի շահերի հաշվառմամբ. Տիգրան Սարգսյան

Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի երկրների շահերի հաշվառմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Աստանայում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Մայիսի 31-ին Աստանայում տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների թվով չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները:

«Մենք քննարկեցինք Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները, այդ գործընկերությունը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բանակցային գործընթացը կսկսի մանդատի շրջանակներում, որը տրված Է: Մենք այդ հարաբերությունները կառուցելու ենք նախեւառաջ մեր երկրների տնտեսավարող սուբյեկտների շահերի հաշվառմամբ»,-ասել Է Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության ընթացքում:

Նրա խոսքով՝ «պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ»: «Մեր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի չինական շուկան բացվի մեր ձեռնարկությունների համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում