«Դեպի Ռիո». հաղթանակած մարմնամարզիկներին Զվարթնոցում մեծ ցնծությամբ դիմավորեցին (տեսանյութ)

«Դեպի Ռիո». հաղթանակած մարմնամարզիկներին Զվարթնոցում մեծ ցնծությամբ դիմավորեցին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսուհետ ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Դեպի Ռիո» հաղորդաշարի թողարկումները, որտեղ ներկայացվում են հայրենական սպորտի կարևորագույն իրադարձությունները և նորությունները գալիք Օլիմպիական խաղերի համատեքստում:

Հաղորդաշարի հերթական հաղորդումը պատմում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկած Հայաստանի հավաքականի մասին։ Շվեյցարիայից հայրենիք վերադարձած մարզիկներին, ինչպես միշտ, Զվարթնոց օդանավակայանում սպասում էր երկրպագուների հոծ բազմությունը։ Մարզիկներին դիմավորելու էին գնացել մարզաշխարհի ղեկավարները՝ Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Օդանավակայանում մեր հաղթանակած մարզիկներին դիմավորելու էր գնացել նաև մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը, ով առանձնակի հպարտությամբ էր դիմավորում իր իսկ դպրոցի մարզիկներին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում