Խավիարային դիվանագիտության կնքահայրը սկսում է գործել ամերիկյան ճակատում

Խավիարային դիվանագիտության կնքահայրը սկսում է գործել ամերիկյան ճակատում

Ամերիկյան լոբբիստական Greenberg Trauring ընկերությունը մայիսի սկզբին Վաշինգտոնում Բաքվի «իրավապաշտպան խմբի» հետ «ԱՄՆ-ում պետական մարմինների հետ շփումներ» ապահովելու համար ծառայություններ մատուցելու գծով պայմանագիր է ստորագրել: «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման օժանդակման միություն» անվանունով իշխանամետ խումբը Greenberg Trauring ընկերությանը պետք է ամսական 25 հազար դոլար վճարի երեք ամիսների ընթացքում, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում: Պայմանագիրը ստորագրվել է հիշյալ խմբի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլխան Սուլեյմանովի և Էլան Բրոյթմանի միջև, որը նակինում ծառայել է Քլինթոնի վարչախմբում որպես USAID-ի ավագ խորհրդական:

«Երկու ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն` ամերիկյան կողմը պետք է ադրբեջանական կողմին «խորհուրդներ և հանձնարարականներ տա, կապված դեռևս չավարտված օրենսդրության հետ, ինչպես նաև տեղեկացնի կառավարությանն ու այլ առաջանորդներին ԱՄՆ-ում հասարակական կարծիքին»:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում լոբբիստական կազմակերպությունների հետ կապի հաստատումը կատարվում էր հիմնականում «Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի» միջոցով, որի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովն է: Սակայն Ադրբեջանում տնտնեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ այդ խմբի գործունեությունն ընդհատակ է անցել: Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի 2015թ-ի տվյալների համաձայն, կազմակերպությունը լոբբինգի վրա ծախսել է 1. 780.թք000 դոլար, որը բաշխվել է հիմնական երկու կազմակերպությունների` «Fabiani & Co» (1,470,000$) և «Carpino & Assoc» (248,000 $) միջև: Վերջիններս էլ գումարը ծախսել են հիմնական երեք ուղղություններով` ԱՄՆ-ի Սենատի, Ներկայացուցիչների պալատի ևՊետդեպարտամենտի հետ աշխատանքի վրա: Այսինքն` գործունեությունն ունեցել է հիմնականում արտաքին քաղաքական ուղղվածություն:

Էլխան Սուլեյմանովը խավիարային դիվանագիտության քերթողահայրն է: Նրա` լոբբիստների հետ կապերի հաստատումը վկայում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունի, ուստի հետևողական ձեռքի կարիք ունի: Ադրբեջանը փորձում է կանխել թույլ չտա ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից: Պատժամիջոցները նաև սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման և ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների և նրանց ընտանիքների ակտիվները:

Երկարաժամկետ առումով Ադրբեջանն իր առջև դրել է ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական շրջանակներում բարձրացնել ադրբեջանանպաստ տեղեկատվությունը Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ, մասնավարապես’ Արցախյան պատերազմում իրենց պարտությունները ներակայացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կորուստ: Հիմնական լոբբիստական ակցիաները նվիրված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմանը, պայքար, որպեսզի դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությունը ընգրված լինի Ադրբեջանի դե յուրե ամրագրված սահմաններում:

Ադրբեջանցիները փորձում են լոբբինգի միջոցով բարձրաձայնել Խոջալուի դեպքերը, որը ներկայացնում են` որպես ցեղասպանություն: Այսպիսով, արտաքին քաղաքական բլոկում ադրբեջանական լոբբիստները հիմնականում երեք նպատակ են դնում’ ներկայացնել Ադրբեջանին, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, ճնշում գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման հարցում և հասնել տարբեր նահանգների կողմից «Խոջալուի ցեղասպանության» ճանաչմանը’ ի հակադրություն հայկական լոբբի իրականացրած գործունեությանը, որը փորձում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հաջորդ սեկտորը, որի վրա աշխատում են ադրբեջանական լոբբիստները Ադրբեջանի ներքին քաղաքականության, մասնավարոապես’ գործող իշխանությունների գործունեության համար լեգիտիմության ապահովումն է: Ադրբեջանցիները հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի ԱՄՆ-ն աչք փակի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության ցածր մակարդակի և ներքաղաքական այլ բացթողումների վրա: Ի հեճուկս Ադրբեջանի պետական քարոզչություն իրականացնող լոբբիստների խմբին, ԱՄՆ-ում գործում են նաև ադրբեջանական լոբբի, որը փորձում է ազդել կառավարության և օրենսդիր մարմնի գործունեության վրա, որպեսզի վերջիններս դատապարտեն Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական գործունեությունը: Երկարաժամկետ առումով Ադրբեջանը փորձում է պահպանել իր տնտեսական գրավչությունը ԱՄՆ-ի համար: Կարճաժամկետ առումով ադրբեջանական լոբբիստները փորձում են լուծել քաղաքական արդի գործընթացների արդյունքում առաջացած խնդիրները և արագ արձագանքել դրանց:

Ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանը կփորձի լոբբիստների միջոցով տեղի ունեցածը բարդել հայկական կողմի վրա: Այս պարագայում չափազնաց կարևոր է գործի դնել հայկական ներուժը, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների ջանքերը, որպեսզի ադրբեջանական ագրեսիային օբյեկտիվ գնահատականներ տրվեն և համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում