ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց ծանրորդ Գոռ Մինասյանին (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենայով պարգևատրեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2015 թվականի աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր Գոռ Մինասյանին:

Արդեն տեղեկացրել էինք, որ համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էր ցույց տվել, որոնց թվում են եղել ծանրամարտի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է վերջինիս որակազրկման մասին տեղեկությունը:

Այսպիսով’ փոքր բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը արժանանում է աշխարհի առաջնության մեծ բրոնզե մեդալին:

Այս դեպքում, Մինասյանը կընդգրկվեր Հայաստանի 2015 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում, ինչի համար էլ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց մարզիկին:

Հ.Գ. Հայաստանի հանրապետության 2015 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրությունը կատարվել է դեկտեմբերի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում