Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկչական գործողություն են կանխել Թեհրանում

Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկչական գործողություն են կանխել Թեհրանում

Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկչական գործողություն են կանխել Թեհրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերին կատարվել են Իրանի մայրաքաղաքում պայթյունների պլանավորման մեջ կասկածվողների ձերբակալություններ: Նրանք պատրաստվում Էին իրենց գործողություններն իրականացնել մուսուլմանների համար սրբազան ռամադան ամսվա ընթացքում: Ինչպես նշել Է Press TV իրանական անգլալեզու հեռուստաալիքը, Շամխանին հավաստիացրել Է, որ Իրանում այդօրինակ պլանների իրագործումը, որտեղ Էլ որ լինի, անխուսափելիորեն կկասեցվի «բնակչության զգոնության եւ համապատասխան ծառայությունների իրազեկության շնորհիվ»:

Մեկ ամիս առաջ Իրանի հետախուզության գործերի նախարար Մահմուդ Ալավին հայտնել Է ահաբեկչական քսան խմբերի մերկացման մասին, որոնք պլանավորում Էին պայթուցիկ սարքեր գործի դնել Իրանում իրադրությունն ապակայունացնելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում