Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմերը

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմերը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն այս տարի երեքն են. «Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ: 900 հայտերից ընտրված 43 ֆիլմերը կպայքարեն նշված երեք մրցութային ծրագրերում՝ 12-ը խաղարկային միջազգային մրցույթում, 15-ը՝ վավերագրական միջազգային մրցույթում, 16-ը՝ «Հայկական համայնապա? ?կեր» ազգային մրցույթում:

«Այս տարի ընտրությունը դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին: Հանձնաժողովում նույնիսկ վեճեր էին լինում, քանի որ ներառված են տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ պարտադիր կերպով երիտասարդներ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Այս ծրագրում նա առանձնացրեց Կաննի փառատոնի մրցանակակիր «Թոնի Էրդման» գերմանական ֆիլմը և Բեռլինում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած «Գալիք» ֆիլմը: Ընտրվել են իրանական «Անմահը», վրացական «Աննայի կյանքը», թուրքական «Փոշու շորը» և այլ ֆիլմեր:

«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն ասաց. «600 վավերագրական ֆիլմերից ընտրություն կատարելիս շեշտը դրվել է բազմազանության վրա: Այս տարի առաջին անգամ ներկայացված է անիմացիոն փաստագրական ժանրը՝ «Կախարդական լեռը» ֆիլմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Խանջյանը:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ վերոհիշյալ մրցույթի համար ֆիլմերի ընտրությունը կատարվել է կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի և լագրող Նունե Հախվերդյանի հետ: «Ներկայացված հայտերի թիվն այս տարի նախորդի համեմատ ավելի քիչ է՝ 80, թեպետ գերազանցում է լիամետրաժ ֆիլմերի քանակը: Լիամետրաժ հինգ ֆիլմից երեքը հենց հայկական արտադրության են, ինչը ողջունելի է»,- մանրամասնեց Մովսիսյանը: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում կլինի երեք առանձին բ աժանում՝ լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար առանձին մրցանակներով: Բացի այդ՝ կա զուգահեռ ծրագիր՝ «Հայեր. հայացք ներսից և դրսից», որտեղ ներկայացված են մրցութային փուլ չանցած ֆիլմերը և արտերկրում բնակվող ոչ հայազգի ռեժիսորների ֆիլմերը հայերի մասին. դրանք կցուցադրվեն Մալյան թատրոնում:

Այս ծրագրի շրջանակում կլինի նաև 2 մեծ պրեմիերա՝ Աննա Արևշատյանի «Բարի լույս» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերը:

Մովսիսյանը նաև ավելացրեց, որ միջազգային ժյուրիի ներկայացուցիչները մեծ հեղինակություն վայելող մարդիկ են, ովքեր միանշանակ պատկերացում ունեն ժամանանկակից կինոյի մասին: «Նրանք տարբեր այլ կինոփառատոնների ներկայացուցիչներ են, ուստի հույս ունենք, որ մեր ներկայացրած ֆիլմերը կհայտնվեն նաև միջազգային այլ կինոփառատոններում»,- եզրափակեց կինոգետ:

Հաջորդ շաբաթ կներկայացվի արտամրցութային ֆիլմերի ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում