Հայաստանը ստարտափերի գործունեությամբ քայլ առաջ է հարևան երկրներից. Իգոր Օվչարենկո

Հայաստանը ստարտափերի գործունեությամբ քայլ առաջ է հարևան երկրներից. Իգոր Օվչարենկո

Հայաստանը ստարտափերի գործունեությամբ տարածաշրջնային երկրներից քայլ առաջ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Seedstars World»-ի տարածաշրջանային ղեկավար Իգոր Օվչարենկոն: «Seedstars World»-ը ծրագրեր է իրականացնում Վրաստանում, Ադրբեջանում ևս:

«Seedstars մրցույթ անցկացրել ենք Վրաստանում ու Ադրբեջանում: Վրաստանում ստարտափերի մակարդակը դեռ կարող ենք ասել նախնական փուլում են: Մենք այնտեղ երկու ամիս նախապատրաստական աշխատանք ենք իրականացրել, որպեսզի դիմողները մեր սահմանած չափանիշներին համապատասխան գործեն: Ես շատ գոհ եմ արդյունքներից: Վրաստանում կա ներուժ, իհարկե, մենք աշխատանք տարանք նրանց մոտեցումների փոփոխության ուղղությամբ: Նրանք սպասում էին պետական կառույցների աջակցությանը, բայց կարողացանք հասցնել այն միտքը, որ պետք չէ սպասել որևէ մեկի օգնությանը, այլ գործել ինքնուր ույն, ինչպես անում են մյուս երկրների մասնագետները»,-ասաց Իգոր Օվչարենկոն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա նշեց, որ այնտեղ ստարտափերի մակարդակի զարգացումը կայուն է: «Չեմ կարող ասել, որ այս տարվա աշխատանքները նախորդ տարվանից ավելի ուժեղ են, միգուցե, դա կապված է իրենց երկրում անցկացվող տարբեր միջոցառումների հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փաստացի ես կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս Հայաստանի ստատափների մոտեցումը: Այստեղ մասնագետները հարցին նայում են գլոբալ տեսանկյունից: Հայաստանում անցկացվող մրցույթները ցույց տվեցին, որ բավական ուժեղ աշխատանքներ են ներկայացված: Հայաստանում ստարտափերի մակարդակը միջինից բարձր է: Տարածաշրջանային երկրների հետ համեմատ կարող եմ ասել, որ Հայաստանը ստարտափերի գործունեությամբ առաջ է»,-հավելեց Իգոր Օվչարենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում