ՀՀ վարչապետին են ներկայացվել հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

ՀՀ վարչապետին են ներկայացվել հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարա կայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ վերոնշյալ հարցի առնչությամբ ևս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն և ներկայացնել կառավարության քննարկմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում