«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ում «մանթրաժ են»

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ում «մանթրաժ են»

«Մեր տեղեկություններով Սամվել Բալասանյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին ու խնդրել թույլ տալ այս անգամ էլ դառնալ Գյումրիի քաղաքապետ՝ պատճառաբանելով, թե բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը 1 ժամկետից ավելի են պաշտոնավարել:

Բալասանյանը, ըստ նույն աղբյուրների, ասել է, որ եթե ինքն այս անգամ չառաջադրվի, իր համար մեծ ամոթ կլինի: Խնդրել է թույլ տալ և աջակցել, որ ինքը երկրորդ անգամ էլ դառնա Գյումրիի քաղաքապետ, խոստացել է անձնական գումարներից ներդրումներ անել Գյումրիում:

Եվ հիմա ՀՀԿ-ում այդ առումով որոշակի «մանթրաժ են», քանի որ մինչ սույն հանդիպումը կուսակցությունը քննարկել ու որոշել էր, որ այս անգամ Գյումրիում իրենց թեկնածուն պետք է լինի ՀՀԿ անդամ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում