«Առավոտ». Պապի դասերը

«Առավոտ». Պապի դասերը

«Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երևանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից,: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:

Մարդիկ հեշտությամբ են տարբերում՝ երբ է հանրային դեմքն անկեղծ. երբ է կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգևոր արժեքներին, իսկ երբ է ձևեր թափում:

Ի վերջո մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» և ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգևոր ու ֆիզիկական տանջանքները թեթևացնելու մասին:

Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաև՝ արդյո՞ք մարդը կարդացել է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը, և ամենակարևորը՝ կարողացե՞լ է այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում